Վերջին 1.5-2 տարում ՊԲ բոլոր դիրքերում զարգացել է դիտարկման համակարգը. գնդապետ

Բոլոր դիրքերում տեղադրված են գիշերային տեսանելիության սարքեր, յուրաքանչյուր դիրքում գիշերային նշանոցներ կան, գումարտակի, վաշտի հրամանատարական դիտակետում տեղադրված են դիտարկման համակարգեր: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթին հայտնել է ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Գեղամ Գաբրիելյանը:

«Վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում բավական զարգացել է մեր դիտարկման համակարգը, բոլոր դիրքերում… Առկա տեխնիկական միջոցները թույլ են տալիս թե՛ ցերեկը, թե՛ գիշերը հուսալի և անընդմեջ դիտարկում իրականացնել, ժամանակին նկատել ամեն շարժ և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանք չեզոքացնելու ուղղությամբ», – հայտնել է գնդապետ Գեղամ Գաբրիելյանը:

Հրամանատարի խոսքով՝ դիրքերը ինժեներական-ամրաշինական առումով ևս ապահովված են: Գնդապետը նաև նշել է, որ այս ամենին զուգահեռ՝ զինվորը, զինծառայողը չպետք է խախտի անվտանգության կանոնները, չկորցնի զգոնությունը, այսինքն՝ սահմանված է, որ պետք է քայլի խրամատով, դիտարկումը կատարի միայն կահավորված տեղից, հակառակորդի կողմից տեսանելի հատվածում չհայտնվի, սահմանված ճանապարհահատվածից դուրս չգա. այս ամենը խստիվ հրահանգավորված է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *