Իրանի ԶՈւ-ն զորավարժություն կանցկացնի երկրի հյուսիս-արևմուտքում

Սեպտեմբերի 23-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկրի հյուսիս-արևմուտքում երկօրյա զորավարժություն են սկսելու։  Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը. տեղեկացնում է իրանական «Իսնա» լրատվական գործակալությունը։

Զորավարժությունը կրում է «Մոհարրամ» անվանումը։ Խաղարկվելու են Իրանի սահմանների պաշտպանության կազմակերպման առաջադրանքներ:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները զորահանդեսի ժամանակ. 22/9/2017

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները զորահանդեսի ժամանակ. 22/9/2017

Զորավարժությանը ներգրավվելու են զրահապատ տեխնիկա, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, ավիացիա, հետախույզներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, Իրանում  իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդես է անցկացվել։

Զորահանդեսին Իրանը ցուցադրել է իր նոր «Խորամշահր» բալիստիկ հրթիռը։ Հրթիռն ունի 2000կմ հեռահարություն։

Զորահանդեսին ցուցադրել են նաև տեղական արտադրության այլ հրթիռներ՝ «Ղիամ», «Ղադր-Ֆ», «Ղադր-Հ», «Էմադ», «Սաջիլ», «Զուլֆաղար»։

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները զորահանդեսի ժամանակ. 22/9/2017

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները զորահանդեսի ժամանակ. 22/9/2017

Իրանական արտադրության «Խորամշահր» բալիստիկ հրթիռը

Իրանական արտադրության «Խորամշահր» բալիստիկ հրթիռը

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *