ՌԴ ԶՈւ-ն Միջերկական ծովից թևավոր հրթիռներով հարվածել է Իդլիբում գրոհայինների դիրքերին

Սեպտեմբերի 22-ի առավոտյան Միջերկրական ծովից  ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավից թևավոր «Կալիբր» հրթիռներ է արձակել Իդլիբում «Ան-Նուսրայի ճակատ» (ներկայում՝ «Թահրիռ աշ-Շամ») խմբավորման դիրքերին:  Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Հրթիռները թիրախավորել են ահաբեկչական խմբավորման զինյալների և տեխնիկայի կուտակումները և զենքի պահեստները, ինչպես նաև ոչնչացրել ավելի վաղ Սիրիայի բանակի և ՌԴ ռազմական ոստիկանության վրա հարձակում գործած և ՌԴ ՌՈ 29 աշխատակիցների շրջափակման մեջ ներգրրաված ստորաբաժանումների զրահապատ տեխնիկան:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ից Սիրիայի Հոմս քաղաքի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածում «Ան-Նուսրայի ճակատ» (ներկայումս՝ «Թահրիր աշ-Շամ») խմբավորման զինյալները լայմանասշտաբ հարձակում էին սկսել Սիրիայի բանակի և ՌԴ ուժերի վրա:

Գրոհայինները տանկերի և հետևակի մարտական մեքենաների աջակցությամբ 20 կմ ճակատով կարողացել էին ճեղքել Սիրիայի բանակի պաշտպանությունը և խորանալ շուրջ 12 կմ, ինչպես նաև շրջափակման մեջ վերցնել ՌԴ ռազմական ոստիկանության 29 հոգանոց դասակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել էր վերացնել շրջափակումը:

Հավելենք, որ վերջին անգամ ՌԴ զինուժը՝ այդ թվում նաև նույն «Վելիկի Նովգորոդ» սուզանավից ահաբեկիչների ուղղությամբ թևավոր հրթիռներ էր արձակել սեպտեմբերի 14-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *