ՌԴ ՌԾՈւ-ն «Կալիբր» հրթիռներով կրկին հարվածել է Դեր Զորում ԻՊ դիրքերին

Սեպտեմբերի 14-ին ՌԴ ՌԾՈւ «Վելիկի Նովգորոդ» և «Կոլպինո» սուզանավերը Միջերկրական ծովից 7 թևավոր «Կալիբր» հրթիռ են արձակել Դեր Զորում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ հարվածների արդյունքում Դեր Զորի հարավարևելյան մասում ոչնչացվել է ահաբեկչական կառույցի հրամանատարական կետ, կապի հանգույց, ինչպես նաև զինամթերքի պահեստներ:

Նշենք, որ ներկայում Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրման գործողությունները: Օդից կառավարական ուժերին կրակային աջակցություն է ցուցաբերում ՌԴ ավիացիան:

Քաղաքի հյուսիսային մասից գրոհ են ձեռնարկել նաև Սիրիայի քրդական ուժերը:

ՌԴ ռազմածովային ուժերը Միջերկրական ծովից պարբերաբար թևավոր «Կալիբր» հրթիռներ են արձակում Սիրիայում ԻՊ դիրքերի ուղղությամբ: Նախորդ անգամ նման հարծավներ եղել էին սեպտեմբերի 5-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *