Գրոհայինները Համայում կարողացել են ճեղքել Սիրիայի բանակի և ՌԴ ԶՈւ պաշտպանությունը

Սեպտեմբերի 19-ի առավոտից Սիրիայի Հոմս քաղաքի հյուսիսային և հյսւոիսարևելյան հատվածում «Ան-Նուսրայի ճակատ» (ներկայումս՝ «Թահրիր աշ-Շամ») խմբավորման զինյալները լայմանասշտաբ հարձակում են սկսել Սիրիայի բանակի և ՌԴ ուժերի վրա: Այս մասին սեպտեմբերի 20-ի երեկոյան հայտնել են ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբից:

Նշվում է, որ օրվա ընթացքում գրոհայինները տանկերի և հետևակի մարտական մեքենաների աջակցությամբ 20 կմ ճակատով կարողացել են ճեղքել Սիրիայի բանակի պաշտպանությունը և խորանալ շուրջ 12 կմ, ինչպես նաև շրջափակման մեջ վերցնել ՌԴ ռազմական ոստիկանության 29 հոգանոց դասակ:

Շրջափակումը վերացնելու համար հալամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Շուլյակի գլխավորությամբ Սիրիայում ՌԴ զորախմբի հատուկ նշանակության և ռազմական ոստիկանության ուժերից կազմվել է ջոկատ: Շրջափակման վերացման գործողությունների ընթացքում վիրավորվել է ջոկատի 3 զինծառայող:

Ընդհանուր առմամբ ՌԴ զինուժը Սիրիայի բանակի հետ համատեղ կարողացրել է հետ մղել հարձակումը: Ավիացիայի և հրետանու կրակի արդյունքում օրվա ընթացքում ոչնչացվել է 850 ահաբեկիչ, 11 տանկ, 4 ԲՄՊ, 46 փիքափ, 5 ականանետ, 20 բեռնատար մեքենա և 38 զինապահեստ:

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը գրոհայինների հարձակումը կազմակերպելու համար մեղադրում է ԱՄՆ հատուկ ծառայություններին:

Մարտական գործողությունների ընթացքից տեսանյութ է հրապարակել Սիրիայի ՊՆ-ն:

مشاهد من عمليات وحدات من قواتنا المسلحة بالتعاون مع القوات الرديفة في ريف حماة الشمالي، و إحباط محاولات تسلل المجموعات الإرهابية على عدة محاور والقضاء على أعداد كبيرة من الإرهابيين معظمهم من جنسيات أجنبية وتدمير دبابات وعربات مدرعة وسيارات مزودة برشاشات.

Posted by ‎وزارة الدفاع في الجمهورية العربية السورية‎ on Wednesday, September 20, 2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *