Իսրայելի ՀՕՊ ուժերը Patriot ԶՀՀ-ով խոցել են իրանական արտադրության ԱԹՍ

Սեպտեմբերի 19-ին Իսրայելի ՀՕՊ ուժերը Գոլանի բարձունքների հատվածում Patriot զենիթահրթիռային համալիրով խոցել են իրանական ԱԹՍ: Այս մասին հայտնում են Իսրայելի ՊԲ-ից:

Նշվում է, որ ըստ Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության տվյալների ԱԹՍ-ն իրանական արտադրության էր, թռել էր Դամասկոսի ավիաբազայից և ղեկավարվում էր «Հեզբոլլահի» կողմից: Իսրայելի ՀՕՊ ուժերը ԱԹՍ-ն խոցել են Patriot զենիթահրթիռային համալիրի մեկ հրթիռով:

Նման միջադեպ եղել էր նաև անցած տարվա հուլիսին: Այն ժամանակ, սակայն, Իսրայելի ՀՕՊ ուժերը չէին կարողացել չեզոքացնել Սիրիայի տարածքից ներխուժած ԱԹՍ: Այս դեպքում ևս կիրառվել էր Patriot ԶՀՀ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *