Իրանում զորահանդեսի ժամանակ նոր հրթիռներ են ներկայացվելու

Սեպտեմբերի 22-ին Թեհրանում և նավահանգիստային քաղաք Բանդար Աբասում իրանա-իրաքյան պատերազմի (1980-1988) հիշատակին նվիրված զորահանդեսին Իրանը կցուցադրի տեղական արտադրության նոր ճշգրիտ հրթիռներ և արդիականացված հրետանային համակարգեր։

Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրամանատարի համակարգող տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Աքբար Փուրջամիշիդյանը. Սեպտեմբերի 18-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանական արտադրության «Զոլֆաղար» հրթիռային համակարգը զորահանդեսի ժամանակ

Իրանական արտադրության «Զոլֆաղար» հրթիռային համակարգը զորահանդեսի ժամանակ

Հիշեցնենք, որ իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված նախորդ տարվա զորահանդեսի ընթացքում ցուցադրվել էին Ռուսաստանի՝ Իրանին մատակարարած Ս-300 և իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրները:

Ցուցադրվել էին նաև ռազմական տեխնիկայի այլ նմուշներ, այդ թվում՝ «Էմադ» հրթիռները (ունեն  գործողության  1650 կմ շառավիղ), «Խաթամ -5», «Խաթամ-7» ՀՕՊ համակարգերը:

Միաժամանակ  Բանդար Աբասում  ցուցադրվել էին իրանական արտադրության «Զուլֆաղար» զենիթահրթիռային համալիրները, ՍՈւ-22 կործանիչներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *