Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի զինված ուժերի ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի «Վելիկի Ուստյուգ» փոքր հրթիռային նավը և «ՄԲ-58» ծովային քարշակող ռազմանավը այցելել են Բաքվի նավահանգիստ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Նշվում է,ո ր այցի շրջանակներում ՌԴ ԶՈւ ռազմանավերի անձնակազմերը կհանդիպեն Ադրբեջանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարությանը, կայցելեն Ադրբեջանի ՊՆ Բարձրագույն ռազմական դպրոց և կծանոթանան ուսումնառության ընթացքին:
Այցը կավարտվի սեպտեմբերի 22-ին:
Ավելացնենք, որ նման այցերը պարբերական բնույթ են կրում: Ճանաչողական այցերով պարբերաբար «փոխանակվում են» կասպյան պետությունների, այդ թվում ավելի հաճախ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերի համապատասծխան նավատորմիղները և նավատորմները: