Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծվելու է «ապաէսկալացման գոտի»

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հայտարարել են Սիրիայի մի քանի հատվածներում, այդ թվում նաև Իդլիբ նահանգում «ապաէսկալացման գոտիներ» ստեղծելու մասին: Այս մասին տեղակացրել է Ղազախստանի արտգործնախարարը՝ հղում անելով երեք երկրների համատեղ հայտարարությանը: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիայում գործող «ոչ բախումային գոտոիները». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

Սիրիայում գործող «ոչ բախումային գոտոիները». Աղբյուրը՝ ՌԴ ՊՆ

«Հայտարարում ենք արևելյան Գուտայում, Հոմս նահանգի որոշ հատվածներում, Իդլիբ նահանգում և Լաթաքիա, Համա, Հալեպ նահանգների և Սիրիայի հարավային մի քանի շրջաններ ընդգրկող տարածքում ապաէսկալացման գոտիներ ստեղծելու մասին»,— ասվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ հայտարարությունում:

Նույն աղբյուրը նաև հայտնում է, որ Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարության կողմից դիտորդները լինելու են Ռուսաստանը և Իրանը, իսկ ընդդիմության կողմից՝ Թուրքիան:

Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ Աստանայի բանակցությունների 3 երաշխավոր երկրների համաձայնության շրջանակներում Ռուսաստանից, Թուրքիայի և Իրանից դիտորդական ուժեր են տեղակայվելու նահանգում: Հայտարարությունը տեղադրված է ԱԳՆ կայքում:

«Ապաէսկալացման գոտիներում» վերահսկողության պահպանման համար Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը նաև ստեղծելու են համակարգող կենտրոն:

Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, որ Աստանայում բանակցությունների ընթացքում 4 փաստաթուղթ է ընդունվել, որով կարգավորվելու է հրադադարը Սիրիայի «ապաէսկալացման գոտիներում»

Նշենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների 6-րդ փուլը անցկացվել է սեպտեմբերի 13-15-ին: Բանակցություններն անցկացվել են Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի անմիջական ղեկավարությամբ: Դրանց մասնակցել են նաև Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության ներկայացուցիչները:

Մինչ այս Աստանայում սիրիական ճգնաժամի շուրջ բանակացությունների նախորդ փուլերն անցկացվել են 2017 թ. հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16-ին, մարտի 14-15-ին և մայիսի 3-4-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *