Սեպտեմբերի 15-ին պայթուցիկներով բեռնված մեքենան պայթել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շարասյան մոտ: Պայթյունի արդյունքում կան քիչ թվով վիրավորներ:Այս մասին հայտնում են «Վճռական աջակցություն» առաքելությունից:
A small number of RS service members were wounded today when a vehicle-borne improvised explosive device targeted their patrol in Kandahar. pic.twitter.com/6TuOrn7yET
— Resolute Support (@ResoluteSupport) September 15, 2017
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի Կանդահար քաղաքի մոտակայքում: Վիրավորներին տարել են Կանդահարի ավիաբազայի զինվորական հոսպիտալ: Նրանց առողջական վիճակի մասին չի հաղորդվում:
Նույն օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Քաբուլ քաղաքի մարզադաշտի դռան մոտ: Այս մասին հայտնում է աֆղանստանյան Khaama Press լրատվակայքը: Ըստ աղբյուրի՝ ահաբեկիչը թիրախավորել է Աֆղանստանի անվտանգության ուժերին: Կորուստների և վիրավորների մասին հստակ տեղեկությունների հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի շարասյան վրա հարձակում եղել է նաև սեպտեմբերի 11-ին: Այն ժամանակ պայթյունի հետևանքով վիրավորվել էր նաև Վրաստանի ԶՈւ զինծառայող: