Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները վարժանքներ են անցկացնում

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 49-րդ համազորային բանակում անկացվում է մասշտաբային մարտավարական զորավարժություն: Զորավարժության շրջանակներում սեպտեմբերի 13-ին Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ զինծառայողները տագնապով բարձրացվել են: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգային և հրետանային ստորաբաժանումները վարժանքներ են կատարել. (արխիվ)

Աբխազիայի ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգային և հրետանային ստորաբաժանումները վարժանքներ են կատարել. (արխիվ)

Զորավարժության առաջին փուլում զինծառայողները տագնապի ազդարարման ժամանակ գործողությունների իրականացման, զինամթերքի բեռնման նորմատիվներ են մշակել: Այնուհետև Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի մոտոհրաձգային, տանկային և հրետանային ստորաբաժանումները կատարել են 200 կմ-ոց երթ դեպի զորավարժարաններ:

Այնուհետև զորավարժարաններում զինծառայողները կրակային վարժանքներն են կատարելու ՌՊԳ-7 տիպի նռնականետներով, «Պեչենեգ» գնդացիրներով ու ԱԿ-74 ավտոմատներով, ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներով:

Զորավարժությանը ընդհանուր առմամբ ներգրավվել են ռազմաբազայի ավելի քան 2000 զինծառայող և 300 միավոր ռազմական ու հատուկ նշանակության տեխնիկա, այդ թվում նաև «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, Տ-72Բ3 տանկեր, «ԿամԱԶ Մուստանգ» զրահապատ ավտոմեքենաներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *