Սիրիայի բանակի սակրավորները մասնակցելու են Դեր Զորի ականազերծմանը

Ռուսաստանի զինված ուժերի Միջազգային հակաականային կենտրոնի կողմից պատրաստված Սիրիայի բանակի սակրավորները մասնակցելու են Դեր Զոր քաղաքի ականազերծման աշխատանքներին: Այս մասին հայտնել է Սիրիայում ՌԴ ԶՈւ ականազերծման կենտրոնի հրամանատար Անատոլիի Մորոզովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Սֆերա» զննման միջոցը ՌԴ ԶՈւ սակրավորի ձեռքում Պալմիրայում

«Սֆերա» զննման միջոցը ՌԴ ԶՈւ սակրավորի ձեռքում Պալմիրայում

Նա հայտնել է, որ Սիրիայում ՌԴ ԶՈւ ականազերծման կենտրոնը Սիրիայի բանակի սակրավորների պատրաստելու ընթացքում հաշվի առնում Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների օգտագործած պայթուցիկ նյութերի, հիմնականում ինքնաշեն պայթուցիկ սարքերի առանձնահատկությունները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին ՌԴ ԶՈւ Միջազգային հակաականային կենտրոնի 40 մասնագետ ուղարկվել է Սիրիա՝ Դեր Զորի ականազերծման մասշտաբները հստակեցնելու համար: Դեր Զորի ականազերծման համար ընդհանուր առմամբ նախատեսվում է սիրիա ուղարկել ականազերծման 175 մասնագետ, 42 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Ուրան-6» ռոբոտիզացված համակարգեր:

Սիրիայի Դեր Զոր նահանգի մեծ մասը դեռևս գտնվում է ԻՊ զինյալների ձեռքում: Այդ հատվածում Սիրիայի կառավարական բանակի ձեռքում է Դեր Զոր քաղաքը: Քաղաքի կենտրոնում տեղակայված էր Սիրիայի բանակի զորախումբ, որը մինչև 2017-ի սեպտեմբեր գտնվում էր «Իսլամական պետության» շրջափակման մեջ՝ շուրջ 3 տարի:

ՌԴ ԶՈւ ականազերծման մասնագետները  ականազերծման աշխատանքներ են կատարել նաև Սիրիայի Հալեպ և Պալմիրա քաղաքների տարածքներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *