Իրանի բանակից հերքել են ԶՈւ ուղղաթիռի վթարի մասին լուրերը

Սեպտեմբերի 6-ին Իրանի բանակի ցամաքային ուժերի ավիացիայի հրամանատար Յոուսեֆ Ղորբանին հերքել է ավելի վաղ տարածված տեղեկությունները այն մասին, որ Թավրիզում այդ կառույցի ուղղաթիռ է վթարվել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Ըստ Ղորաբանիի՝ Թավրիզում ցամաքային ուժերի ավիացիայի Bell-214 ուղղաթիռը ուսումնական թռիչքներ իրականացնելու համար օդ է բարձրացել, սակայն օդաչուն նկատել է ուղղաթիռի անսարքությունը և  հնարավոր արտակարգ իրավիճակից խուսափելու համար վայրէջք է կատարել։

Bell-214 ուղղաթիռ. Իրանի ԶՈւ

Bell-214 ուղղաթիռ. Իրանի ԶՈւ

Ավելի վաղ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի  Թավրիզի շրջանի ղեկավար Ռահիմ Շոհրաթիֆարը հայտնել էր, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 11։30-ին ցամաքային զորքերի ավիացիայի ուղղաթիռը տեխնիկական խնդիրների պատճառով վթարի է ենթարկվել։ Ըստ Շոհրաթիֆարի՝ վթարից ուղևորները չէին տուժել։

Նշենք, որ Իրանի ԶՈւ սպառազինությունում 50 միավոր Bell-214, 30 միավոր Bell-214C  ուղղաթիռ կա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *