«Իսլամական պետության» զինյալները Դեր Զորում հարձակվել են իրանցի լրագրողների վրա

Սեպտեմբերի 6-ին Սիրիայի Դեր Զոր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են իրանական Press TV և Al-Alam հեռուստաալիքիների լրագրողների վրա։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Հարձակումը եղել Դեր Զոր քաղաքից 30կմ հարավ-արևմուտք գտնվող Քաբաջև քաղաքում, այն ժամանակ, երբ լրագրողները Դեր Զորում ընթացող մարտական գործողությունները լուսաբանելիս են եղել։ Հարձակումից լրագրող չի տուժել, սակայն վիրավորվել է Սիրիայի ԶՈւ 3 զինծառայող։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերը մտել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին խոշոր հենակետ Դեր Զոր նահանգ, ինչպես նաև ընդհուպ մոտեցել են նահանգի կենտրոն նույնանուն քաղաքին, որտեղ կան շրջափակված սիրիական ուժեր:

Սիրիայի բանակի հատուկջոկատայինները Դեր Զոր նահանգում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *