Թուրքիայում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ՌԾՈւ զորավարժություն կանցկացվի

Սեպտեմբերի 8-22-ին Թուրքիայի Աքսազ-Մարմարիս-Մուղլա շրջանում կանցկացվի Dynamic Monarch-17 ռազմածովային զորավարժությունը: Վարժանքներին կներգրավվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի ստորաբաժանումներ, Թուրքիայի ԶՈւ բոլոր զորատեսակներից զորախմբեր: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

2016-ի փետրվարին ՆԱՏՕ-ի ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի (SNMG2) ստորաբաժանումները Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրականում

2016-ի փետրվարին ՆԱՏՕ-ի ՌԾՈւ 2-րդ մշտական խմբի (SNMG2) ստորաբաժանումները Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Միջերկրականում

Զորավարժության նպատակը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմածովային ուժերի որոնողափրկարարական ստորաբաժանումների համատեղ գործողությունների մշակումը, ստորջրյա անձնակազմերի տարհանումն է:

Զորավարժության կներգրավեն Թուրքիայի ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի, առափնյա անվտանգության հրամանատարության ստորաբաժանումներ: ՆԱՏՕ-ից կներգրավվեն ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Նորվեգիայի և Լեհաստանի ԶՈւ ստորաբաժանումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *