Իրանը նավեր կուղարկի Ատլանտյան օվկիանոս

Իրանը նախապատրաստվում է նավեր ուղարկել Ատլանտյան օվկիանոսի արևմտյան հատված՝ ծովահեններից իրանական քաղաքացիական և առևտրային նավերը պաշտպանելու համար։  Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին. օգոստոսի 12-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանական նավերը Ատլանտյան օվկիանոս առաջին անգամ մուտք են գործել 2016-ի նոյեմբերին։ Իրանի ռազմածովային ուժերի 44-րդ նավախումբը՝ կազմված «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, Ատլանտյան օվկիանոս էր մուտք գործել Աֆրիկայի հարավով։

Ավելի վաղ Սայարին հայտարարել էր, որ  ռազմածովային ուժերի ընթացիկ տարվա (իրանական օրացույցով 2017 մարտի 20- 2018 մարտի 20) ծրագրի առաջնահերթություններից է Ատլանտյան օվկիանոս նավեր ուղարկելը։

2008 թվականից իրանական ռազմանավերը հերթապահում են միջազգային ջրերում։ Ծովահեններից իրանական քաղաքացիական և  առևտրային նավերը պաշտպանելու համար նրանք հիմնականում հսկողություն են իրականացնում Պարսից և Ադենի ծոցերում, Կարմիր ծովում։ Այժմ միջազգային ջրերում հերթապահում է Իրանի ՌԾՈւ 47-րդ նավախումբը։

Իրանի ռազմանավերի հսկած տարածքը՝ Արաբական ծով, Ադենի ծոց, Կարմիր ծով

Իրանի ռազմանավերի հսկած տարածքը՝ Արաբական ծով, Ադենի ծոց, Կարմիր ծով

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *