Թուրքիան սկսել է պատի կառուցումը թուրք-իրանական սահմանին

Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ համաձայնության շրջանակներում կառավարությանը կից բնակարանաշինության վարչությունը (TOKİ) սկսել է թուրք-իրանական սահմանին «անվտանգության պատի» կառուցումը` Աղրը նահանգից:Այս մասին օգոստոսի 8-ին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիան սկսել է պատի կառուցումը թուրք-իրանական սահմանին

Թուրքիան սկսել է պատի կառուցումը թուրք-իրանական սահմանին

Այն կառուցվում է թուրք-սիրիական սահմանին կառուցվող պատի օրինակով` 7 տոննա կշռող 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից:

Օգոստոսի 8-ին պատի կառուցման աշխատանքներին հետևելու համար թուրք-իրանական սահման են այցելել Աղրը նահանգի նահանգապետ Սուլեյման Էլբանը, նահանգի անվտանգության գլխավոր տնօրեն (ոստիկանապետ) Քենան Յըլդըզը, նահանգի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Գյոքհան Շահինը: 

Այս տարվա մայիսին Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ Իրանի հետ սահմանին պատը կառուցվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարի շրջանակներում:

Ավելի վաղ՝ 2017-ի հունվարին, հայտնի էր դարձել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և կառավարության բնակարանաշինության վարչությունը ստորագրել են Կարսի, Արդահանի և Իգդիրի սահմանային շրջաններում 3 մ բարձրությամբ «անվտանգության պատ» կառուցելու մասին համաձայնագիր:

Միևնույն ժամանակ Թուրքիան շարունակվում է պատի կառուցման աշխատանքները Սիրիայի հետ սահմանին: 2017 ապրիլի դրությամբ Թուրքիան ավարտել է թուրք-սիրիական սահմանին կառուցվող պատի 556 կմ-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *