Թուրքիան հնարավոր է պատ կառուցի Իրանի հետ սահմանին. Hurriyet Daily News

Թուրքիան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարի շրջանակներում պատրաստվում է Իրանի հետ սահմանի երկայնքով ևս պատ կառուցել: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily News կայքը՝ հղում անելով «թուրքական բարձարստիճան պաշտոնյայի փոխանցած տեղեկությանը»:

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Կառուցվող պաշտպանական պատ՝ թուրք-սիրիական սահմանին

Համաձայն աղբյուրի՝ թուրք-իրանական սահմանի մի շարք հատվածներում մոտ 800-1000 PKK-ի զինյալ է գործունեություն ծավալում և նրանց Թուրքիա հնարավոր մուտքը կանխելու համար երկրի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում:

PKK-ի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայի իշխանությունները նախատեսում են թուրք-իրանական սահմանի մոտ 70 կմ հատվածում պատ կառուցել՝ հիմնականում Աղրը և Իգդիր նահանգներում:

Միևնույն ժամանակ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին և Սիրիայի քրդական խմբավորումների մուտքը Թուրքիայի կասեցնելու համար շարունակվում են պատի կառուցման աշխատանքները Սիրիայի հետ սահմանին: 2017 ապրիլի դրությամբ Թուրքիան ավարտել է թուրք-սիրիական սահմանին կառուցվող պատի 556 կմ-ը:

Ավելի վաղ՝ 2017-ի հունվարի 10-ին, հայտնի էր դարձել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և կառավարության բնակարանաշինության վարչությունը (TOKİ) ստորագրել են Կարսի, Արդահանի և Իգդիրի սահմանային շրջաններում 3 մ բարձրությամբ «անվտանգության պատ» կառուցելու մասին համաձայնագիր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *