Ավարտվել է Սիրիայի հետ սահմանին կառուցվող պատի 550 կմ հատվածը. Թուրքիայի ՊՆ

Ապրիլի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Թուրքիան ավարտել է թուրք-սիրիական սահմանին կառուցվող պատի 556 կմ-ը:

Թուրք-սիրիական սահմանին պատի կառուցումը իրականացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ երկրի կառավարությանը կից բնակարանաշինության վարչությունը (TOKİ) հետ միասին:

Ընդհանուր առմամբ թուրք-սիրիական սահմանին նախատեսվում է 826 կմ երկարությամբ պատ կառուցել: Թուրքիան Սիրիայի հետ ունի 911 կմ սահման:

Պատի մնացած հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 5 ամսում: Այն բաղկացած է 7 տոննա կշռող 2 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից: Պատի կառուցումը Թուրքիայի համար կարժենա մոտ 670 մլն ամերիկյան դոլար (2 մլրդ թուրքական լիրա):

Հավելենք, որ պատի շինարարության աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականից: Պաշտոնական Անկարան այն ժամանակ պատի կառուցումը պատճառաբանել էր սահմանը խախտելու հաճախացած դեպքերի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ 2017-ի հունվարի 10-ին թուրքական մերձիշխանական Star լրատվակայքը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և կառավարության բնակարանաշինության վարչությունը (TOKİ) ստորագրել են Կարսի, Արդահանի և Իգդիրի սահմանային շրջաններում 3 մ բարձրությամբ «անվտանգության պատ» կառուցելու մասին համաձայնագիր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *