Թուրքիայի օդուժը հարվածել է Իրաքում PKK-ի դիրքերին

Հունիսի 28-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրաքի հյուսիսային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական օդուժը ռմբակոծել է Իրաքի լեռնային Ավաշին-Բասյան շրջաններում թուրք-քրդական սահմանը հատել փորձող քրդերին: Նշվում է, որ արդյունքում «չեզոքացվել է 7 քուրդ զինյալ», որոնք «փորձում էին հարձակվել Թուրքիայի սահմանային շրջանների վրա»:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել էին նաև Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգում PKK-ի դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *