ԱՄՆ-ն կրկին հարվածել է Սիրիայի կառավարամետ ուժերի դիրքերին

Հունիսի 6-ին ԱՄՆ ՊՆ (Պենտագոն) կայքը հայտնել է, որ Նահանգների գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան հարվածել է Սիրիայի կառավարամետ ուժերի դիրքերին: Նշվում է, որ այդ ուժերը փորձում էին ներթափանցել շրջաններ, որտեղ «ապաբախումային գոտի» է ստեղծվել: Պենտագոնի հայտարարության համաձայն՝ կոալիցիայի հարվածի արդյունքում սպանվել է «ավելի քան 60 զինծառայող»:

Սիրիայի հարավում ԱՄՆ օժանդակությամբ գործող զինյալներ

Սիրիայի հարավում ԱՄՆ օժանդակությամբ գործող զինյալներ

Ամերկյան կողմը պնդում է, որ Սիրիայի կառավարամետ ուժերը փորձում էին տանկերի, հրետանու, ՀՕՊ զինատեսակների կիրառմամբ ներխուժել կոալիցիոն ուժերի դաշնակիցների հսկողության տակ գտնվող տարածք, որտեղ «ոչ բախումային գոտի» էր սահմանված: Իրենք նախազգուշացրել են, ինչից հետո միայն հարվածել:

Պենտագոնի հայտարարությունում նշվում է, որ «իրենք ամենևին էլ ցանկություն չունեն հարվածել Սիրիայի կառավարական կամ կառավարամետ ուժերին, բայց կհարվածեն, եթե նրանք փորձել ներխուժել ոչ բախումային գոտիներ»:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, փոխանցելով «տեղեկացված աղբյուրից» ստացած լուրերը, նշում է, որ կոալիցիայի ավիահարվածների արդյունքում սպանվել է Սիրիայի բանակի 2 զինծառայող, ևս 15-ը վիրավորվել են:

Միջադեպը գրանցվել է Սիրիայի հարավային՝ Հորդանանի և Իրաքի սահմանին մոտ տեղակայված Թանֆ բազայում: Այդ բազայում տեղակայված են ԱՄՆ գլխավորած կոլիցիայի ուժերը, այդ թվում՝ ռազմական ավիացիա: Նման միջադեպ գրանցվել էր նաև մայիսի 18-ին, երբ կոալիցիան կրկին հարվածել էր Սիրիայի կառավարամետ ուժերին:

Սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը հայտնում է, որ ամերիկյան օդուժը հարվածել է հենց կառավարական ուժերի դիրքերին:

Հիշեցնենք, նաև, որ 2017 թ. ապրիլի սկզբին ամերիկյան զինուժը հրթիռակոծել էր Սիրիայի կառավարական ուժերի ավիաբազա: այդ ժամանակ նշվում էր, որ պատճառը Սիրիայի կառավարության հրամանով «քիմիական զենքի կիրառումկն է»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *