ՊԲ գնդային մարտավարական զորավարժության ընթացքում գումարտակը և աջակցող ստորաբաժանումները, հակառակորդին հասցնելով առավելագույն կորուստներ, կատարել են զորաշարժ, զբաղեցրել ավելի նպաստավոր դիրքեր և կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը՝ հետ շպրտելով նրան և վերականգնելով առաջնագիծը:
Այս մասին հայտնել է զորավարժությանը ներգրավված գումարտակի հրամանատարը, փոխանցում է ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարը: Գումարտակին աջակցել են հրետանային և զրահատանկային ուժեր:
Զորավարժության ընթացքում հաշվի են առնվել ինչպես ապրիլյան պատերազմի օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:
Հունիսի 2-ին անցկացվել է մարտական հրաձգության փուլը, որին հետևել է նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Զորամասին օգնության հասած միավորման հրետանային ստորաբաժանումների փոխգործակցությամբ թշնամու կրակակետերի խոցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո, ստորաբաժանումները պաշտպանությունից անցել են հակագրոհի և վերականգնել առաջնագիծը: Այդ ընթացքում նաև կազմակերպվել են տարհանման աշխատանքներ:

Զորավարժությանը ներգարվված են եղել նաև «ՍԱՈՒ-57Մ» ինքնագնաց հրետանային կայանքները, որոնք ստեղծվել են Հայաստանում՝ ՄՏԼԲ զրահապատ քարշակի վրա արդիականացված Ս-60 զենիթային հրանոթի տեղադրմամբ
Միաժամանակ հակառակորդի հետագա առաջխաղացումը կասեցնելու և մտադրությունները ձախողելու նպատակով մարտի մեջ են մտցվել զրահատանկային ուժերը և պայմանական մարտադաշտում կատարել իրենց առջև դրված խնդիրը: Նահանջող հակառակորդին վերջնականապես ջախջախելու նպատակով գործի են դրվել բոլոր ուժերն ու միջոցները:
Զորամիավորան հրամանատարի տեղակալի փոխանցմամբ՝ զորավարժության հիմնական նպատակներն էին.
- կատարելագործել հրամանատարական կազմի՝ տարբեր մարտական գործողությունների ժամանակ և հատկապես հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում որոշումներ ընդունելու ունակությունները,
- կատարելագործել մարտական պատրաստականության պլանների համաձայն զորքերի մշտական տեղակայման վայրերն արագ թողնելու և նպաստավոր բնագծերում պաշտպանության անցնելու հմտությունները:
Զորավարժարժությանը անմիջականորեն ներգրավված ստորաբաժանումների հրամանատրաներն ու ծառայությունների պետերը պայմանական մարտերի վարման, ուժերի վերախմբավորման, զորքերի նստեցման շրջանների զբաղեցման և կրակային խոցման վերաբերյալ իրենց որոշումները սահմանված կարգի համաձայն զեկուցել են զորամիավորման հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանին:
Նա իր հերթին զեկույցների զեկույցների ընթացքում նկատված թերություններն ու բացթողումները շտկելու համար անհրաժեշտ ցուցումներ է տվել մխրճված հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և հետ մղելու, առաջնագիծը վերականգնելու և նահանջող հակառակորդին ջախջախելու համար:
Զորավարժությունների ավարտին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որի ընթացում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ միավորման հրամանատարության կողմից արժանացել են շնորհակալագրերի, կրծքանշանների ու թանկարժեք նվերների:
Զորավարժությունն անցկացվել է մայիսի 29-ից հունիսի 2-ը, ներգրավվել են հարավային միավորումներից մեկը և ենթակա զորամասերը, զորավարժությունն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ: