«Դուշանբե. հակաահաբեկչություն» զորավարժությանը ներգրավվել է ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազան

Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները  «Դուշանբե. հակաահաբեկչություն 2017» զորավարժության շրջանակներում տագնապով վերկացից հետո իրականացրել են երթ դեպի հակաահաբեկչական զորավարժության իրականացման վայր։Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում

Ստորաբաժանումների գործողությունները համակարգելու է Կենտրոնական ռազմական շրջանի աշխատանքային խումբը, որը հետևելու  է հրամանատարների աշխատանքին, Տաջիկստանի ԶՈւ հետ համագործակցության կազմակերպմանը։

Վարժանքների ընթացքում ստուգվելու են զինծառայողների և հրամանատարների հմտությունները։

Ավելի վաղ զորավարժության շրջանակներում ՌԴ ԶՈւ հատուկջոկատայինները տաջիկա-աֆղանական սահմանին ուղղաթիռներով փորձել էին հայտնաբերել պայմանական անօրինական զինված խմբավորումների ճամբարները, նրանց զինապահեստը։

Զորավարժությանը ռուսաստանյան կողմից մասնակցում է շուրջ 2000 զինծառայող և ավելի քան 300 միավոր տեխնիկա։

Ավելի վաղ զորավարժությանը մասնակցելու համար Տաջիկստան էին տեղափոխվել ՌԴ ԶՈւ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ։  Մինչ այդ Տաջիկստանի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող Այնի ավիաբազայում վերատեղակայվել էր ՌԴ ԶՈւ Սու-24Մ ռմբակոծիչների ավիախումբը։

«Դուշանբե հակաահաբեկչություն 2017»-ը ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի կազմակերպած առաջին զորավարժությունն է: Զորավարժության ակտիվ փուլը մեկնարկել է մայիսի 30-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *