Տաջիկստանում կանցկացվի «Դուշանբե-հակաահաբեկչություն-2017» ՌԴ ԶՈւ-ի հետ համատեղ զորավարժությունը

Ռուսաստանի ԶՈւ Սու-24Մ ռմբակոծիչների ավիախումբը «Դուշանբե-հակաահաբեկչություն-2017» զորավարժությանը մասնակցելու նպատակով ՌԴ-ից վերաբազավորվել է Տաջիկստանի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող Այնի ավիաբազայում: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գնդապետ Յարոսլավ Ռոշչուպկինին:

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում (արխիվ)

Օդաչուները մշակում են պայմանական հակառակորդի քարավաններին, քողարկած պահեստներին, ուսումնամարզական ճամբարներին և դիրքերին հարվածների իրականացումը:

ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարի տեղակալը հայտնել է, որ զորավարժության ակտիվ փուլը մեկնարկելու է հունիսի 30-ից, համատեղ զորքերը ավիացիայի աջակցությամբ մշակելու են անօրինական զինված կազմավորումների դեմ պայքարի, առավել կարևոր օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանության հարցեր:

Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժություններ  անցկացվում են պարբերաբար, ինչը պայմանավորված է նրանով, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչն էլ մտահոգություն է առաջացնում, որ Աֆղանստանից կարող են ներխուժել «Թալիբանի» և «Իսլամական պետության» զինյալները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *