Թուրքիայի օդուժը հարվածել է քրդերին երկրի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում

Ապրիլի 26-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Իրաքի հյուսիսային Զափ լեռնային շրջանում հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Ապրիլի 25-ին Թուրքիայի օդուժի հարվածել էԻրաքի Սինջար շրջանում քրդերի դիրքերին. նկարը՝ քրդական ANF News գործակալության

Ապրիլի 25-ին Թուրքիայի օդուժի հարվածել էԻրաքի Սինջար շրջանում քրդերի դիրքերին. նկարը՝ քրդական ANF News գործակալության

Աղբյուրի համաձայն՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 6 զինյալ: Գործողությունն ավարտելուց հետո Թուրքիայի օդուժի ինքնաթիռները վերադարձել են մշտական տեղակայման վայր:

Ապրիլի 25-26-ին Թուրքիայի զինուժը տեղական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքով հարվածել է քրդերի դիրքերին նաև երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Նշենք, որ ապրիլի 20-ին Շրնաք նահանգում քրդերի դիրքերին հարվածելու համար ևս Թուրքիայի զինուժը օգտագործել է տեղական արտադրության անօդաչու թռչող սարք, հարվածային ուղղաթիռ և նույնպես տեղական արտադրության հրթիռներ:

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

Ապրիլի 25-ին Թուրքիայի օդուժը հարվածել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և թուրքական կողմի բնորոշմամբ Սիրիայում PKK-ի  ճյուղավորում համարվող քրդական կառույցների դիրքերին Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում և Սիրիայի հյուսարևելյան Քարաչոք լեռան շրջանում:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի ուժայինները նոր գործողություններ են իրականացնում նաև քրդական կառույցի դեմ երկրի արևելքում և հարավ-արևելքում, միևնույն ժամանակ օդուժը հաճախ է հարվածում Իրաքում քրդերի դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *