Ապրիլի 25-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և «PKK-ի այլ կառույցների*» դիրքերին Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում և Սիրիայի հյուսարևելյան Քարաչոք լեռան շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
TSK’ya ait jetler
Irak #Sincar‘da bulunan terör örgütü PKK hedeflerini bombaladı.
Çok sayıda PKK’lı öldü.
PKK’nın iletişim ağı çöktü. pic.twitter.com/iPklhAJAkT— EHA_GÜNDEM (@eha_medya) 25 апреля 2017 г.
Քրդական ANF News գործակալությունը ևս հայտնել է, որ Թուրքիայի օդուժը հարվածել է Իրաքի և Սիրիայի հյուսիսում քրդերիի դիրքերին: Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի օդուժը մասնավորապես թիրախավորել է Սինջարի և Սիրիայի հյուսիսում քրդերի ռադիոյի շենքերը: Սակայն քրդական գործակալության մոտ PKK-ն նշված չէ:
*Առհասարակ մասնավորապես Սիրիայի պարագայում Թուրքիան տեղի «Քրդական ինքնապաշտպանական ջոկատներին» համարում է «PKK-ի քրդական թև»: Սակայն այս տեսակետին դեմ են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և մի շարք այլ խոշոր խաղացողներ: Իրենց բնույթով ևս քրդական այս երկու կառույցները նման են, սակայն ամբողջովին նույնացնելը սխալ է:
Բացի այդ, ապրիլի 24-ին Թուրքիայի օդուժը քրդական կառույցի դիրքերին հարվածել է նաև Իրաքի հյուսիսային Մեթինա շրջանում:
Թուրքիայի օդուժը վերջին շրջանում հաճախ է հարվածում Իրաքի հյուսիսում քրդական կառույցի դիրքերին: Բացի այդ, Թուրքիայի զինուժը շարունակում է PKK-ի դեմ գործողությունները երկրի արևելյան և հարավարևելյան հատվածներում, այդ գործողություններին աջակցում է նաև օդուժը:
Իրաքի Սինջար շրջանը հիմնականում բնակեցված է եզդի բնակչությամբ: 2014-ից, Սինջարն եղել է «Իսլամական պետության» զինյալների ձեռքը: Սակայն 2016-ի նոյեմբերին Հյուսիսային Իրաքի քրդական զինուժը` փեշմերգան, ԻՊ-ից ազատագրել է Իրաքի Սինջար քաղաքը։