Ռուսաստանի բանակը հետ է մղել պայմանական հակառակորդի հարձակումը զինավանի վրա

Ապրիլի 17-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հատուկ նշանակության զորամիավորման հակաահաբեկչական ստորաբաժանումները Ռոստովի մարզում զինավանի վրա պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի հարձակումը հետ մղելու մարտավարական, հատուկ նշանակության զորավարժություն են անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հակաահաբեկչական ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել Ռոստովի մարզում:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հակաահաբեկչական ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել Ռոստովի մարզում:

Զորավարժության սցենարի համաձայն՝ պայմանական հակառակորդի դիվերսանտները հարձակվել են զորամասի վրա՝ նպատակ ունենալով գրավել ռազմամթերքի և սպառազինության պահեստները: Հակաահաբեկչական ստորաբաժանումները շրջափակել են դիվերսանտներին և կրակել են նրանց ուղղությամբ:

Զորավարժությանը մասնակցել է հարավային ռազմական շրջանի շուրջ 100 զինծառայող, ընգրկված է եղել 5 միավոր ռազմական տեխնիկա: Այնուհետև, ըստ սցենարի՝ հակաահաբեկչական ստորաբաժանումներին աջակցելու համար ներգրավվել են հավելյալ ուժեր:

Վարժանքների ընթացքում զինծառայողները մշակել են նաև վիրավորվածներին առաջին օգնություն ցուցաբերելու և պայթուցիկ նյութերի հայտնաբերման առաջադրանքներ:

Մարտավարական, հատուկ նշանակության զորավարժությունը ավարտել են ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի հաշվարկները, որոնք իրականացրել են զինավանում թունավոր նյութերի ներթափանցման ստուգման առաջադրանքներ:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հակաահաբեկչական ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել Ռոստովի մարզում:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հակաահաբեկչական ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել Ռոստովի մարզում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *