Թուրքիայում «արտակարգ դրությունը» երկարաձգվելու է ևս 3 ամսով

Ապրիլի 17-ին Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացված նախարարների խորհրդի ժամանակ երկրում «արտակարգ դրությունը» ևս 3 ամսով երկարաձգելու որոշում է ընդունվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը, փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիայի ազգային անվտանգությանը խորհրդի նիստի ժամանակ կառավարությանը առաջարկվել է «արտակարգ դրությունը» կրկին երկարաձգել: Նախարարների խորհուրդն էլ ԱԱԽ-ի առաջարկը քննարկել է և որոշել ապրիլի 19-ից սկսած երկրում հաստատված «արտակարգ դրությունը» ևս 3 ամսով երկարաձգել: Համապատասխան առաջարկը ուղարկվել է Թուրքիայի խորհդարան: Եթե խորհրդարանը հաստատի, «արտակարգ դրությունը» կերարաձգվի 3 ամսով»,-ասել է Քուրթուլմուշը:

Նշենք, որ ապրիլի 17-ին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԱԽ-ի, իսկ այնուհետև նախարարների խորհրդի նիստ, որոնց ընթացքում քննարկվել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացի արդյունքները և դրան հաջորդող քայլերը, ինչպես նաև «արտակարգ դրության» երկարաձգման հարցը:

Ներկայում գործող «արտակարգ դրության» ժամկետը լրանալու է ապրիլի 19-ին: Թուրքիայի իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո երկրում ցանկացած տեսակի խռովություն կանխելու համար որոշել են նորից երկարաձգել «արտակարգ դրությունը: Ընդ որում,  3-րդ անգամ «արտակարգ դրության» երկարաձգման պայմաններում, ժամկետը կհասնի մինչև հուլիսի 20, այսինքն երկրում շուրջ 1 տարի «արտակարգ իրավիճակ» հաստատված կլինի:

«Արտակարգ դրությունը» Թուրքիայում հայտարարվել է 2016-ի հուլիսին, այնուհետև 2 անգամ երկարաձգվել է 2017-ի հունվարի 3-ին և 2016-ի հոկտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ:

Բացի այն, որ Թուրքիայի իշխանությունները սկսեցին երկրի զինված ուժերը համալրել իրենց հավատարիմ, իսլամամետ տարրերով, նրանք կարողացան նաև երկրի քաղաքական կյանքում խոշոր փոփոխություն իրականացնել՝ խոհրդարանական տիպի ղեկավարումից անցում կատարելով նախագահական տիպի հանրապետության: Ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում ընդունվել է իշխող կուսակցության առաջարկած փաթեթը:

Թուրքիայի 2017 թ. սահմանադրական փոփոխությունների վիճակագրությունը

Թուրքիայի 2017 թ. սահմանադրական փոփոխությունների վիճակագրությունը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *