Ռուսաստանը վավերացրել է Ուզբեկստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը

Ապրիլի 17-ին Ռուսաստանի նախագահի ստորագրած օրենքով վավերացվել է Ռուսաստանի և Ուզբեկստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագիրը, որպիսին Ռուսաստանը ստորագրել է նաև Հայաստանի հետ:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության առցանց պորտալում:

2016-ի նոյեմբերին կողմերի միջև ստորագրված այս համաձայնագրի 7-րդ կետով՝ համաձայնագրի կողմերը պարտավոր են մյուս կողմին սպառազինությունը վաճառել իրենց ներքին գներով (այն գներով, որով մատակարարում են իրենց զինված ուժերին):

Ռուսաստանյան արտադրության ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ. լուսանկարը «Վիկիպեդիայից»

Ռուսաստանյան արտադրության ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ. լուսանկարը «Վիկիպեդիայից»

Համաձայնագրի մյուս կետերը վերաբերում են կողմերի ռազմատեխնիկական համագործակցության, մասնավորապես զենքի գնման, համատեղ արտադրության, երրորդ կողմերի չփոխանցման և այլ պայմանավորվածություններ:

Համաձայնագրի ստորագրումից հետո  Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականն իրականացվելու է Ռուսաստանի արտադրած ժամանակակից սպառազինությամբ Ուզբեկստանի զինված ուժերի վերազինման ծրագիր:

Ավելացնենք, որ մինչ այս Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նման համաձայնագրեր կնքել է նաև Հայաստանի, Բելառուսի և այլ դաշնակից պետությունների հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *