Հալեպն ազատագրվել է զինյալ խմբավորումներից

Դեկտեմբերի 13-ին Սիրիայի իշխանությունները հայտնել են Հալեպն ամբողջությամբ զինյալ խմբավորումների վերահսկողությունից ազատագրելու մասին։ Զինյալների մնացորդները համաձայնել են վայր դնել զենքերը և հեռանալ։Այս մասին հայտնում են ինչպես սիրիական և ռուսաստանյան լրատվամիջոցները, այնպես էլ՝ Reuters գործակալությունը։

Անդրադառնալով Պալմիրայի կորստին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ դա նպատակ ուներ կասեցնել Սիրիայի բանակի առաջխաղացումը Հալեպում։

Հալեպի ազատագրմամբ տարածքի հիմնական մասն անցնում է Սիրիայի կառավարական և դաշնակից ուժերի վերահսկողության տակ։ Միայն մեկ թաղամաս՝ Շեյխ Մահսուդը, մնում է քրդական ուժերի վերահսկողության տակ։ Ներկայում Սիրիայի կառավարական ուժերը որոշակի հարցերում համագործակցում են քրդերի հետ։

Նշենք, որ ռազմավարական տեսանկյունից Հալեպի նշանակությունն անչափ կարևոր է, քանի որ այսպիսով կառավարական ուժերը գերիշխող դիրք են ստանում Սիրիայի հյուսիսային հատվածներում: Սակայն դեռևս զինյալների վերահսկողության տակ է մնում Իդլիբի շրջանը։ Բացի այդ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը դեռևս զգալի տարածքներ է վերահսկում Սիրիայի արևելքում։ Թուրքական զինուժը վերահսկում է Հալեպից հյուսիս ընկած տարածքները։

2 responses to “Հալեպն ազատագրվել է զինյալ խմբավորումներից

  1. Pingback: Հալեպի ազատագրումից հետո զենքը վայր է դրել շուրջ 360 զինյալ | Ռազմ.info

  2. Pingback: Հալեպից հետո Սիրիայի բանակը կարող է ակտիվանան այլ ռազմաճակատներում. Ս. Գրիգորյան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *