Իրանը IPAS-2016 սպառազինությունների միջազգային ցուցահանդեսի ժամանակ (հոկտեմբերի 17-20) ներկայացրել է գերմանական HK-416 ինքնաձիգերի հիման վրա ստեղծած «Մասաֆ» ավտոմատը: Այս մասին հայտնում է իրանական «Մաշրեղ» լրատվական գործակալությունը:
Ավտոմատը կշռում է 3 կգ, փամփուշտի տրամաչափը 5,56×45 մմ է, պահեստատուփի տարողությունը 20 կամ 30 փամփուշտ, ինքնաձիգը րոպեում կրակում է 700-1025 գնդակ, գնդակի սկզբնական արագությունը 850-950մ/վ է:
Ավտոմատն ունի շարժական բռնակ, լազերային նշանոց: Փակաղակը հարմարեցված է թե աջ, թե ձախ ձեռքով օգտագործելուն:
Նախորդ տարի IPAS ցուցահանդեսի ժամանակ Իրանը ներկայացրել է M-4 ինքնաձիգի հիման վրա ստեղծած «Ֆաջր-224» ինքնաձիգը:
Pingback: Իրանը տեղական արտադրության 5 տեսակի նոր զենք է ներկայացրել | Ռազմ.info