Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել է Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ինժեներասակրավորային ստորաբաժանումների դաշտային ելքը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Դաշտային ելքին մասնակցում է մոտ 100 զինծառայող, ներգրավված է մոտ 20 միավոր զինտեխնիկա: Մինչ դաշտային ելքը զինծառայողները տեսական դասընթացներ են անցել, իսկ արդեն դաշտային վարժանքների ժամանակ կատարելագործելու են մարտավամասնագիտական, կրակային պատրաստության ունակությունները:
Վարժանքներին ներգրավված են նաև «Օրլան-10» և «Նավոդչիկ-2» ԱԹՍ-ներ, որոնցով ինժեներական ստորաբաժանումները հետախուզում են տեղանքը, որպեսզի պատրաստեն տարածքում տարբեր ամրաշինական կառույցների ստեղծման ծրագրերը:
Ռազմաբազայի ինժեներների վարժանքները կտևեն մեկ ամիս:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info