ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանավորվել են Սիրիայում հրադադարի ռեժիմը երկարաձգել ևս 48 ժամով

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հերթական բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուասատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համաձայնության են եկել ևս 48 ժամով երկարացնել ԱՄՆ և Ռուսաստանի համաձայնությամբ կնքված հրադադարը Սիրիայում: 

Սիրիայի Հալեպ քաղաքը. Օգոստոս 2016 թ.

Սիրիայի Հալեպ քաղաքը. Օգոստոս 2016 թ.

Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նույն օրը ՌԴ զինված ուժերի  գլխավոր օպերատիվ վարչության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը հայտարարել էր, որ Ռուսաստանը կողմ է Սիրիայում հրադադարի ռեժիմը ևս 48 ժամով երկարաձգելուն: Նաև նշել էր, որ իրենց կողմը, համաձայն Ժնևում ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների, լիովին կատարում է իր պարտավորությունները:

Հիշեցնենք, որ Սիրիայում հրադադար հաստատելու մասին համաձայնությունը Ռուսաստանը և ԱՄՆ-ն ձեռք են բերել սեպտեմբերի 10-ին: 7 օր հրադադարի ռեժիմ պահպանելուց հետո Ռուսաստանը և ԱՄՆ-ն ստեղծելու են համատեղ գործունեության կենտրոն, որը պետք է տարանջատի չափավոր ընդդիմադիրներին  ահաբեկչական խմբավորումներից: Դրանից հետո ՌԴ և ԱՄՆ օդային ուժերը սկսելու են ավիահարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումներին:

Նշենք նաև, չնայած  հրադադարի հաստատմանը` զինված խմբերը որոշ վայրերում  խախտել են այն: Երեկ՝ սեպտեմբերի 13-ին միայն Հոմս նահանգի  հյուսիսում հրադադարը խախտվել է 7 անգամ:

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն - կարմիր, Իրաքի կառավարություն - գազարագույն, «Իսլամական պետություն» - մուգ մոխրագույն, քրդեր - կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր - կապույտ:

Սիրիայում և Իրաքում վերահսկողության գոտիները 2016թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ: Սիրիայի կառավարություն ” կարմիր, Իրաքի կառավարություն ” գազարագույն, «Իսլամական պետություն» ” մուգ մոխրագույն, քրդեր ” կանաչ, Սիրիայի հակակառավարական ուժեր ” կապույտ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *