Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 սեպտեմբերի, 2016

Հայկական զինուժն ունի 1 կորուստ • Մովսես Հակոբյանը հանդիպել է ՌԴ պաշտոնակիցներին • Երևանում անցկացվել է զորահանդեսի փորձ • ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները առաջարկներ են ստացել ՌԴ-ից և Բելառուսից • ԱՄՆ-ն պաշտպանական զենք է մատակարարում Հայաստանին և Ադրբեջանին․ Ուորլիք • Մեկամյա դասընթացից հետո բուհերի շրջանավարտները կարող են ՀՀ ԶՈւ-ում ծառայել որպես սպա • ՀՀ ՊՆ-ում ընդունել են ԱՄՆ, Վրաստանի դեսպաններին, բրիտանացի փորձագետներին • Ներկայացվել է ՀԱՊԿ գագաթաժողովի օրակարգը • ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել Ֆիզուլիում • ՀՀ ԶՈւ վիրավոր զինծառայողներին են այցելել արտասահմանցի բժիշկներ • Ավտովթարի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ ռազմաբազայի 2 զինծառայող • ՌԴ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ վարժանքներ են արել Հայաստանում

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի փորձը

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի փորձը

• Սեպտեմբերի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Նարեկ Փաթաթանյանը:

• Սեպտեմբերի 12-ից 16-ը ՀՀ ՊՆ տեղակալ Մովսես Հակոբյանի պատվիրակությունը Ռուսաստանում մասնակցել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին:

• Սեպտեմբերի 16-ին Երևանում անցկացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի փորձը, որի ժամանակ ցուցադրվել են նոր զինատեսակներ։ Ռազմինֆոյի ֆոտոշարքը ստորև։

• «Բանակ-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացրած հայկական ընկերությունները ՌԴ և Բելառուսի ընկերություններից ստացվել են համագործակցության առաջարկներ:

• ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին միայն սահմանափակ քանակով պաշտպանական զենք է մատակարարում:

• ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ՝ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչի ենթակա, բուհերի շրջանավարտ քաղաքացիները կարող են անցնել ՀՀ ՊՆ մեկամյա սպայական դասընթացները և դրանից հետո 2 տարի որպես սպա ծառայել զինված ուժերում՝ որպես ժամկետային ծառայության այլընտրանք:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները

• Սեպտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ և Վրաստանի դեսպաններին։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ ՊՆ-ում ընդունել են նաև բրիտանական խորհրդատվական խմբին, որը խորհրդատվություն է իրականացրել ՀՀ պաշտպանական ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ։

• Ռազմինֆոն ներկայացրել է հոկտեմբերին Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթաժողովի օրակարգի թեմաները, այդ թվում և կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ներկայացման հարցը։

• Սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Արցախի Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի արևելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:

• Սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայից ժամանած բժիշկներն այցելել են Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժվող վիրավոր զինծառայողներին և քննարկել վերականգնողական բուժման մանրամասները:

• Սեպտեմբերի 17-ին Լոռիում ավտովթարի հետևանքով մահացել է Հայաստանում ՌԴ ռազմաբազայի երկու պայմանագրային զինծառայող, ևս երկուսը վնասվածքներով տեղափոխվել են Երևանի զինվորական հոսպիտալ։

• Շաբաթվա ընթացքում Հայաստանում զորավարժություններ ու մարզումներ են անցկացրել ՌԴ ԶՈւ ռազմաբազայի Մի-24 և Մի-8 ուղղաթիռների անձնակազմերը, ինժեներասակրավորային ստորաբաժանումներն ու դիպուկահարները:

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ:

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 11 – 17 սեպտեմբերի, 2016

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18 – 24 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *