Հուլիսի 31-ին թշնամու կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Հուլիսի 31-ին` ժամը 00:40-ի սահմաններում, թշնամու կրակոցից ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորվել է զինծառայող, 1997-ին ծնված Հովհաննես Գերասիմի Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ընդհանուր առմամբ, հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 46 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:

One response to “Հուլիսի 31-ին թշնամու կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *