Ռազմաշաբաթ. Հայաստան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016

Օգոստոսի 4-ին Արցախում զինծառայող է մահացել • ԱԱԾ-ում պետի նոր առաջին տեղակալ, քննչական վարչության նոր պետ է նշանակվել • ՀՀ ԶՈւ հետախույզները 3-րդն են «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթում • ՀՀ ԶՈւ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակչին •  Ականի պայթյունից ՊԲ զինծառայող է զոհվել • Հուլիսի 31-ին թշնամու կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող • Ավտովթարի հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող է մահացել • Հայկական զինուժի կորուստները 2016-ի հուլիսին • Երևանի բնակիչներից մեկի տանը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել • Ամփոփվել են ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կիսամյակային աշխատանքները • Պաշտպանության բանակում անցկացվել են հրամանատարական հավաքներ • Անցկացվել է ՊԲ ինժեներական ծառայության սպաների հավաք • ՀՀ ՊՆ-ում ստուգել են մարտական խնդիրների իրականացման հնարավորությունները • Անցկացվում են ՀՀ ԶՈւ մարտական և զորահավաքային պատրաստականության պլանների ճշտումներ

• Անցկացվել են ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հրամանատարության դաշտային վարժանքներ • ՀՀ ԶՈւ զինծառայողները ԱՄՆ-ում մասնակցում են վերապատրաստման դասընթացի • ՌԴ ռազմաբազայի տանկիստները վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում • Հայաստանում ՌԴ ռազմաբազայի օդաչուները թռիչքներ են սկսել ՄիԳ-29 կործանիչներով • Մեկնարկել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի քիմիական ստորաբաժանումների վարժանքները • Թուրքիայի սահմանը հատել ցանկացող ՌԴ զինծառայողը վերադարձվել է ռազմաբազա •  Հայաստանի մրցակիցները «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթում • ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ

ՀՀ ԶՈւ հետախույզները 3-րդն են «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթում • Անցկացվել են ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հրամանատարության դաշտային վարժանքներ • ՀՀ ԶՈւ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակչին • ԱԱԾ քննչական վարչությունը նոր պետ ունի

ՀՀ ԶՈւ հետախույզները 3-րդն են «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթում • Անցկացվել են ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման հրամանատարության դաշտային վարժանքներ • ՀՀ ԶՈւ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակչին • ԱԱԾ քննչական վարչությունը նոր պետ ունի

• Հուլիսի 31-ին` ժամը 00:40-ի սահմաններում, թշնամու կրակոցից ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորվել է զինծառայող, 1997-ին ծնված Հովհաննես Գերասիմի Գասպարյանը: Օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել է 1996թ. ծնված զինծառայող Գևորգ Արթուրի Հարությունյանը:

Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է 1997թ. ծնված զինծառայող Վահան Վահեի Միքայելյանը: Օգոստոսի 5-ին ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է մեքենայի թափքում գտնվող, ՀՀ ԶՈւ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Աշոտի Սաֆարյանը։

2016-ի հուլիսի 1-31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 2 դեպքի և 3 վիրավորի մասին։

• Oգոստոսի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով Կարապետ Դավթյանը նշանակվել է   ԱԱԾ  տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում` փոխարինելով Հրանտ Եպիսկոպոսյանին: Նույն օրը պաշտոնից  ազատվել է ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը, նրան այդ պաշտոնում փոխարինել է Միքայել Համբարձումյանը: Երևան քաղաքի բնակիչ բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք:

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն Երևանի բնակիչներից մեկի տանը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերել

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն Երևանի բնակիչներից մեկի տանը մեծ քանակությամբ զինամթերք է հայտնաբերել

• Օգոստոսի 5-ին «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի շրջանակում «Անհատական մրցավազքի» երրորդ փուլում Հայաստանի 3-րդ անձնակազմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը և բոլոր մրցափուլերի արդյունքներով Հայաստանի հավաքականն անցել է մրցույթի կիսաեզրափակիչ, որն կմեկնարկի օգոստոսի 9-ին:

Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը «Բանակային միջազգային խաղեր-2016»-ի շրջանակներում անցկացված «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթում ՀՀ ԶՈւ զինծառայողները մրցութային հինգ փուլերի արդյունքներով զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:

Հայաստանը Մոնղոլիայի, Ղրղզստանի, Բելառուսի հետ մրցել են «Դիպուկահարի սահմանագիծ» մրցույթի առաջին փուլի շրջանակներում, որն անցկացվում է օգոստոսի մեկից օգոստոսի յոթը Ղազախստանում: Մրցույթի ընդհանուր արդյունքներով հայաստանցի դիպուկահարները դուրս է մնացել հետագա պայքարից:

«Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթից

«Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթից

• Օգոստոսի 2-ից 3-ը  անցկացվել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, բանակային զորամիավորումների միջև մարտական և զորահավաքային պատրաստականության, կիրառման պլանների ճշտումներ, օգոստոսի 3-ին վերստուգվել են ՀՀ ԶՈւ առջև դրված մարտական խնդիրների իրականացման հնարավորությունները:

Օգոստոսի 4-ին  Սեյրան Օհանյանի գլխավորությամբ քննարկվել և ամփոփվել են 2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կատաված աշխատանքները:  Օգոստոսի 2-5-ը Արցախի ՊԲ բանակի կենտրոնական ենթակայության բրիգադներից մեկի հիմքի վրա անցկացվել են հրամանատարական հավաքներ:

Օգոստոսի 2-4-ը ՊԲ ինժեներական զորամասի բազայում, բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի ինժեներական դասակների հրամանատարների մասնակցությամբ, անցկացվել են հրամանատարական հավաքներ: ՀՀ ԶՈւ 25 զինծառայողներից բաղկացած  դասակը ԱՄՆ Կանզաս նահանգում կմասնակցի սերժանտական վերապատրաստության դասընթացին:  ՀՀ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունն օգոստոսի 4-ից 5-ը իրականացրել է օպերատիվ դաշտային երթ:

ՀՀ ԶՈւ 25 զինծառայողներից բաղկացած «Փյունիկ» դասակը վերապատրաստության դասընթացի է մեկնում ԱՄՆ

ՀՀ ԶՈւ 25 զինծառայողներից բաղկացած «Փյունիկ» դասակը վերապատրաստության դասընթացի է մեկնում ԱՄՆ

• Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները օգոստոսի 5-ին մարտավարակրակային վարժանքներ են սկսել բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում: Օգոստոսի 2-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի օդաչուները մեկնարկել են ՄիԳ-29 կործանիչներով թռիչքները:

Ռուսաստանյան ռազմաբազայի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումները «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում մեկնարկել են դաշտային վարժանքները: Օգոստոսի 3-ին Շիրակի մարզի՝ Թուրքիային սհամանակից շրջաններից մեկում ձերբակալվել և ռուսաստանյան 102-րդ ռազմաբազա էր վերադարձվել փախուստի դիմած ժամկետային զինծառայող, 1996 թ. ծնված Սերգեյ Շիլովը:

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության

Օգոստոսի 3-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ` Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *