Մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու ադրբեջանցի սպա մահացել է, մեկը՝ վիրավորվել: Տերտերի շրջանի զորամասի սպա Բալաբեկ Մուրսալովի վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վազ 21015» մակնիշի մեքենային, որը վարել է Սեիդիմլի գյուղի բնակիչը: Վթարի հետևանքով երկու մեքենաների վարորդները, ինչպես նաև «Վազ 2107»-ի ուղևոր, կրկին սպա Սաբիր Հուսենյովը մահացել են: Պատահարի հետևանքով «Վազ 2107»-ի մյուս ուղևոր՝ սպա Վահիդ Մելիքովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայտնում է «Սալամնյուզը»: Լուսանկարը՝ նույն կայքի:
Pingback: Ադրբեջանական ԶՈՒ սպան մահացել է լյարդի ցիրոզից | Ռազմ.info