Ադրբեջանական ԶՈՒ սպան մահացել է լյարդի ցիրոզից

Ադրբեջանի բանակում սպա է մահացել: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հայտնել են մահացածի հարազատները: Տեղեկատվության համաձայն, N զորամասի հրամանատարի՝ դաստիարակության հարցերով տեղակալ 1973թ. ծնված մայոր Հասանով Իսկենդեր Բահրամ օղլին մահացել է լյարդի ցիրոզից:

Նշենք, որ սպայի մահը վերջին երկու օրում Ադրբեջանի բանակում մահացության երրորդ դեպքն է: Երեկ երկու սպա մահացել էին ավտովթարից, ևս մեկը՝ վիրավորվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *