Ավտովթար Ադրբեջանում. զոհերն ու վիրավորը սպաներ են

Մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու ադրբեջանցի սպա մահացել է, մեկը՝ վիրավորվել: Տերտերի շրջանի զորամասի սպա Բալաբեկ Մուրսալովի վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վազ 21015» մակնիշի մեքենային, որը վարել է Սեիդիմլի գյուղի բնակիչը: Վթարի հետևանքով երկու մեքենաների վարորդները, ինչպես նաև «Վազ 2107»-ի ուղևոր, կրկին սպա Սաբիր Հուսենյովը մահացել են: Պատահարի հետևանքով «Վազ 2107»-ի մյուս ուղևոր՝ սպա Վահիդ Մելիքովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հայտնում է «Սալամնյուզը»: Լուսանկարը՝ նույն կայքի:

 

One response to “Ավտովթար Ադրբեջանում. զոհերն ու վիրավորը սպաներ են

  1. Pingback: Ադրբեջանական ԶՈՒ սպան մահացել է լյարդի ցիրոզից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *