Սիրիան ՄԱԿ-ին է ներկայացրել ահաբեկիչների ցուցակը

Սիրիայի Էլ Բաբ քաղաքի  Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության (ԱՍՎԿ կամ Բաաս կուսակցություն) քաղաքային կոմիտեն նախորդ  շաբաթ օրը հարձակման է ենթարկվել ։  Զինյալներն օգտագործել են նռնականետեր, որից հետո կատաղի  փոխհրաձգություն է սկսվել։

Իսկ Իդլիբ շրջանում «Սիրիայի ազատ բանակ» կոչվող խմբավորման զինյալները գրոհել են ռազմական պահակախմբի վրա և շարքից հանել  երեք զրահամեքենա։ Մարտեր են ընթացել նաև Սարմադա քաղաքում։

Իդլիբում սիրացի սահմանապահներին հաջողվել է  կանխել թուրք վարձկանների հերթական հարձակումը։ Կանխվել է նաև զինված ծայրահեղականների ներթափանցումը Արմութա շրջանում, որը գտնվում է Լիբանանի սահմանին։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում Սիրիա են ուղարկել խաղաղապահներ, ովքեր այցելել են այն վայրերը, որտեղ վերջերս մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել։

«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ  մի շարք երկրներից անօրինական ձևով ահաբեկիչներ են մուտք գործել Սիրա և «սպանվել սիրիական բանակի դեմ  ահաբեկչական գործողությունների ժամանակ»։

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին ահաբեկիչների այդ ցուցակն ուցարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահին։ Սիրիացի դեսպանը խնդրել է, որ այդ  նամակը տարածվի  որպես ՄԱԿ ԱԽ-ի պաշտոնական փաստաթուղթ։

Լրագրողների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ ցուցակի տասը ահաբեկիչներից ութը Սիրիա են մուտք գործել Թուրքիայից, իսկ մյուս երկուսն անօրինական ձևով սահմանն անցել են Լիբանանից։
Մայիսի 8-ին Բաշար Ջաաֆարին մի տեսանյութ էր ցուցադրել լրագրողներին, որտեղ 26 ձերբակալված  երիտասարդ խոստովանում են, որ իրենք ահաբեկչական խմբավորման անդամ  են։

Ջաաֆարին կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին և նրա կազմում գործող բոլոր հակաահաբեկչական կոմիտեներին հետևել և կանխել «Ալ Ղաիդայի» գործողությունները Սիրիայում։

Աղբյուր.

Сирия: боевики продолжают атаки

Сирия передала ООН список террористов, незаконно проникших в страну

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *