ԱՄՆ Կոնգրեսը տակտիկական միջուկային զենքը Հվ. Կորեայում տեղակայելու նպատակ ունի

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել տակտիկական միջուկային զենքը Հարավային Կորեա վերադարձնելուն, որը պետք է Հյուսիսային Կորեայից եկող վտանգը չեզոքացնելու համար: Իսկ այդ վտանգը առավել իրական դարձավ, երբ Պհենյանը մեծ հեռահարության հրթիռ փորձարկեց: Փորձարկումը հաջողություն չունեցավ, սակայն օրերս ԿԺԴՀ-ն կրկին հայտարարեց իր «խաղաղ նպատակների» մասին, որը արտահայտվում է ուղեծիր հերթիռ ուղարկելով, իսկ Արևմուտքն այն համարում է բալիստիկ հրթիռի փորձարկում:

Մինչև 1991թ. Պենտագոնը Հվ. Կորեայում ուներ տակտիկական միջուկային զենք ու հրթիռներ: Իսկ մայիսի 9-ին ԱՄՆ Կոնգրեսի՝ ԶՈՒ-ի հարցերով կոմիտեն հավանության արժանացրեց ազգային անվտանգության մասին օրենքում ուղղումները: Ըստ այդմ, անհրաժեշտ է մեծացնել ԱՄՆ ներկայացվածությունը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արևմտյան հատվածում և այնտեղ տակտիկական միջուկային զենք տեղակայել: Ուղղումներում պահանջվում է նաև զեկույց ներկայացնել Կորեական թերակղզու հարավում միջուկային զենքի տեղակայման արդյունավետության մասին:

Սակայն, Հարավային Կորեայի ԱԳՆ-ն բացասաբար է տրամադրված միջուկային զենքը թերակղզի վերադարձնելուն: Սեուլն այն համոզմունքին է, որ Վաշինգթոնի նման քայլը չի նպաստի հյուսիսկորեական միջուկային խնդրի կարգավորմանը:

Աղբյուր՝ Конгресс США поддерживает план возвращения в Республику Корея тактического ядерного оружия

One response to “ԱՄՆ Կոնգրեսը տակտիկական միջուկային զենքը Հվ. Կորեայում տեղակայելու նպատակ ունի

  1. Pingback: ԱՄՆ-ն Հվ. Կորեայում տակտիկական միջուկային զենք տեղակայելու նպատակ չունի՞ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *