«France-Presse» գործակալությունը հայտնում է, որ Եմենի հարավում կատաղի մարտերի արդյունքում վերջին երկու օրվա ընթացքում տասնյակ իսլամիստներ են սպանվել։
Կառավարական ուժերում կռվող տեղի ցեղային առաջնորդների խոսքերով իրենց հաջողվել է ոչնչացնել երկու տասնյակ զինյալ Զինջիբար քաղաքի մոտակայքում. տասին ավիահարվածի միջոցով, իսկ վեց իսլամիստ սպանվել է հենց Լոդար քաղաքում։
Ռազմական գործողություններին ներգրավված է ավիացիան, հրետանին և ծանր տեխնիկան։
Իսլամիստները դեռ չեն պատրաստվում հանձնվել։ Իսկ համաձայն անանուն տեղեկատուի տվյալների՝ գործողությունների սկզբին Եմենի բանակում զոհվել է տասներկու զինծառայող։
Pingback: Կրկին բախումներ Եմենում և Աֆղանստանում | Ռազմ.info