Ռուսաստանի ՌՕՈւ մինչև 2020 թ. մոտ 90 կործանիչ ձեռք կբերի

ՌԴ ՌՕՈւ-ը նախատեսում է մինչև 2020 թվականը 90 «Սու-35Ս» կործանիչ ձեռք բերել։ Այդ մասին «Ռիա Նովոստիին» հայտնել է ՊՆ-ի ՌՕՈւ-ի ներկայացուցիչ գնդապետ Վլադիմիր Դրիկը։

Դրիկը ասել է, որ մինչև 2012 թվականի վերջը ՌԴ ՊՆ ավիացիայի անձնակազմի վերապատրաստաման և զորքերի փորձարկման պետական կենտրոնը վեց նոր «Սու-35Ս» կործանիչ կստանա զորքերի փորձարկման համար։ «4++» սերնդի չորրորդ սերիական բազմաֆունկցիոնալ «Սու-35Ս» կործանիչը մարտի վերջին «Սուխոյ» ընկերությունը պետական համատեղ փորձարկման համար ՌԴ ՊՆ-ին է հանձնել։

Հիշեցնենք, որ «Սուխոյ» ընկերությունն ու ՌԴ ՊՆ-ն դեռևս 2009 թվականին ՄԱՔՍ-2009 ավիասալոնում պայմանագիր են ստորագրել, համաձայն որի մինչև 2015 թվականը ընկերությունը պետք է 48 «Սու-35Ս» կործանիչ մատակարարի Ռուսաստանի ՌՕՈւ։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *