Չինաստանը մտադրված է վիճելի ջրերում ավելացնել իր նավերի թիվը

Չինաստանը մտադրված է մինչև 2013թ-ը, առաջին հերթին Հարավ-Չինական ծովի վիճելի ջրերում մեծացնել հետախուզական նավեր թիվը: Այդ նպատակով Չինաստանի ծովային դիտարկման ծառայությունը կհամալրվի 36 նավով: Մայիսի 8-ին միանգամից մի քանի նավի շինարարություն է սկսվել: Նավերի ավելացման նպատակ՝ «Չինաստանի և հարևանների միջև առկա վեճի կարգավորումն է», որը ծագել է ջրերի պատկանելության պատճառով: 2011թ. մարտի դրությամբ Չինաստանի ծովային դիտարկման ծառայության կազմում ընդգրկված էր 300 հետախուզակյան նավ, 10 թռչող սարք՝ ներառյալ 4 ուղղաթիռ:

Իսկ հսման ծառայությունը ստեղծվել է 1998թ. և պատասխանատու է տիրապետման գոտում կարգուկանոնի և շրջակա միջավայրի պահպանման համար: Ծառայության՝ 2011թ. հաշվետվությամբ համաձայն, այդ տարվա ընթացքում վերահսկվել է 966՝ արտասահմանյան նավի և թռչող սարքերի շարժ:

Աղբյուր՝ Китай намерен развернуть 36 новых кораблей наблюдения

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *