Արցախում հակառակորդի գնդակից քաղաքացիական անձ է զոհվել

Հուլիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնա թաղամասի «Սարիլանջ» կոչվող տեղանքում տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի գնդակից զոհվել է քաղաքացի Արդվին Դանիելյանը։

Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ նա հերկի աշխատանքներ անելիս է եղել «Ագրոտնտեսություն թիվ 1» ՓԲ ընկերությանը պատկանող` իրեն ամրակցված «Ջոն-դեր» մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի տրակտորով։

Հավելենք, որ փաստի առթիվ 2014թ. հուլիսի 14-ին Արցախի ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խումբը հարուցել է քրեական գործը` Արցախի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

One response to “Արցախում հակառակորդի գնդակից քաղաքացիական անձ է զոհվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 13-19 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *