Հայտնի է F-35 կործանիչի շարժիչի բռնկման պատճառը

Պենտագոնը հայտարարել է, որ պարզել է, թե ինչն է եղել հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչի շարժիչի բռնկման պատճառը։ 2014-ի հուլիսի 14-ին Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Պենտագոնի գնումների վարչության պետ Ֆրենկ Քենդըլը տեղեկացրել է՝ ուսումնական թռիչքի ժամանակ F-135 շարժիչը բռնկվել է հովացման համակարգի թիակներից մեկի հարման պատճառով։ Այս մասին հայտնում է «DefenseNews» ռազմական լրատվակայքը։

F-135 շարժիչի գծապատկեր. հովացման թիակները պատկերված են ձախից

F-135 շարժիչի ցուցապատկեր. հովացման թիակները պատկերված են ձախից

Թեև պատճառը վերհանված է, այդուհանդերձ ստույգ պարզ չէ՝ թերությունը միանգամյա է, թե դա նախագծման խոտան է, ինչի պատճառով նույն խոցելիությունն ունեն նաև մյուս բոլոր շարժիչները։

Քենդլը նշել է նաև, որ ավարտվել են ստուգիչ աշխատանքների գրեթե 98 տոկոսը մյուս կործանիչների վրա, ու լուրջ խնդիրներ դեռևս ի հայտ չեն եկել։ Փորձարկումների ամբողջական ավարտից հետո նման պատկերի պահպանման դեպքում F-135 շարժիչը կրկին կերաշխավորվի սերիական արտադրության համար։

Հիշեցնենք, որ 2014-ի հունիսի 23-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35A կործանիչը թռիչքուղու վրա հավաքում էր արագություն, երբ անսպասելիորեն բռնկվեց շարժիչը։ Միջադեպը բավական լուրջ հետևանքներ ունեցավ ինքնաթիռի ողջ նախագծի համար։ Մասնավորապես, ԱՄՆ բանակի հրամանատարությունը նախ արգելեց ավիապարկն արդեն իսկ համալրած շուրջ 100 միավոր F-35-երի շահագործումն, իսկ ավելի ուշ դադարեցրեց Lockheed Martin ընկերությունից ինքնաթիռների հերթական խմբաքանակի գնման գործընթացը։

Ինքնաթիռը չմասնակցեց նաև Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ ավիաբազայում անցկացվող հեղինակավոր ավիացուցահանդեսին, ինչը բավական լավ առիթ կլիներ նորաստեղծ կործանիչը դրսևորելու համար։

One response to “Հայտնի է F-35 կործանիչի շարժիչի բռնկման պատճառը

  1. Pingback: F-35B կործանիչի ընդունումն ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի սպառազինություն հետաձգվում է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *