Աֆղանստանի արևելյան հատվածում՝ Փաքթիքա նահանգում, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ավտոմեքենան մարդաշատ վայրում՝ կենտրոնական շուկայում, ինչի հետևանքով այս պահի դրությամբ հայտնի է արդեն 89 զոհի, 42 վիրավորի մասին։
Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, մահապարտը ավտոմեքենայի ղեկին է եղել։ Ոստիկանությունը, որոշակի կասկածներ ունենալով, սկսել է հետևել վերջինիս, նա էլ փորձել է խույս տալ հետապնդումից և ավտոմեքենան ուղղել է դեպի շուկա։ Այդ պահին շուկայում մեծ թվով մարդիկ են եղել, քանի որ քաղաքի բնակիչները պատրաստվելիս են եղել Ռամազան սրբազան ամսվան՝ շուկայից գնումներ կատարելով։
Ըստ աղբյուրի՝ այս նահանգում հիմնականում գործունեություն է ծավալում «Հաքանի» անունը կրող զինյալների խմբավորումը և հաճախ է ահաբեկչություններ կազմակերպում։ Այն «Թալիբան» խմբավորման հետ է համագործակցում և դեմ է հանդես գալիս Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի առկայությանը։