Ադրբեջանի զինված ուժերում՝ առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում, գրանցվել է մահվան հերթական դեպքը։ Ադրբեջանական կողմի տվյալների համաձայն՝հիվանդությունից մահացել է 1995 թվականին ծնված ժամկետային զինծառայող Ջահանգիրով Ջեյհուն Ռամիզ օղլուն։
Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը պաշտպանության նախարարությունից դեպքի մասին տեղեկությունը հաստատել են։
Նշվում է, որ Ջահանգիրովը ժամկետային զինծառայության էր զորակոչվել Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության Սուրախանի շրջանային բաժնից։
Հավելենք, որ հունիս ամսվա ընթացքում սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի կառույցներում մահվան 4-րդ հայտարարված դեպքն է։