Ադրբեջանում հիվանդության պատճառով ժամկետային զինծառայող է մահացել

Ադրբեջանի զինված ուժերում՝ առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում, գրանցվել է մահվան հերթական դեպքը։ Ադրբեջանական կողմի տվյալների համաձայն՝հիվանդությունից մահացել է 1995 թվականին ծնված ժամկետային զինծառայող Ջահանգիրով Ջեյհուն Ռամիզ օղլուն։

Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը պաշտպանության նախարարությունից դեպքի մասին տեղեկությունը հաստատել են։

Նշվում է, որ Ջահանգիրովը ժամկետային զինծառայության էր զորակոչվել Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության Սուրախանի շրջանային բաժնից։

Հավելենք, որ հունիս ամսվա ընթացքում սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի կառույցներում մահվան 4-րդ հայտարարված դեպքն է։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *