Սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Գարիկ Բալայանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 14-ին։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Բալայանը զոհվել էր մայիսի 25-ին հայ-ադրբեջանական զորքերի առաջնագծի հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի դիպուկահարի կրակից: